Հիլարի Քլինթոնը 2020 թվականին «վրեժխնդիր» կլինի Թրամփից

21:53   12 Նոյեմբեր 2018    178

ԱՄՆ-ում 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին Հիլարի Քլինթոնը կմասնակցի իր նոր՝ 4.0 տարբերակով, որը ձևավորվել է 30 տարիների ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «WSJ»-ին, 2016թ. նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 1999թ. Նյու Յորքից սենատոր ընտրվելիս կողմ էր հանդես գալիս մահապատժին, առողջապահության ոլորտում աստիճանական բարեփոխումներին, համակշռված բյուջեին:

Հիլարի 2.0-ն ընդգծում էր իր հավատացյալ լինելը, վճռականորեն կողմ էր Իսրայելին աջակցությանը, սենատոր լինելով կողմ է քվեարկում Իրաքի դեմ պատերազմին և կոշտ դիրքորոշում ուներ Իրանի հանդեպ, գրում է պարբերականը:

2.0 տարբերակը Հիլարի Քլինթոնի ամենահաջողվածներից էր, բայց, այդուհանդերձ, նա չկարողացավ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ դեմոկրատների ներկուսակցական պայքարում հաղթել Բարաք Օբամային:

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հայտնվեց արդեն Հիլարիի ավելի լիբերալ՝ 3.0 տարբերակը: 2016 թ. նախագահական ընտրությունների նախընտրական պայքարին նա մասնակցեց արդեն որպես գաղափարական առաջնորդ, սակայն նրա քաղաքական փոխակերպումը, հատկապես սոցիալական և մշակութային հարցերում, Դոնալդ Թրամփի հետ պայքարում պարտության հանգեցրեց:

Քլինթոնը, ունելալով 75% դեմոկրատների աջակցությունը, ԱՄՆ առաջին կին նախագահ լինելու չիրագործված առաքելությամբ և Թրամփից ունեցած անձնական վիավորանքով կարող է 2020թ. վրեժխնդիր լինել:

Հաջորդ նախագահական ընտրություններում հանդես կգա ձախ թևի ուժեղ դեմոկրատ, մեծ փորձով և Թրամփին հաղթելու ուժեղ վճռականությամբ Հիլարի 4.0 տարբերակը, եզրափակում է պարբերականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մեգան-Մարք  


Վերնագիրի այլ պիտակները