Բելգիայի պաշտպանության նոր նախարարն իրեն ազգայնական է անվանել

21:45   12 Նոյեմբեր 2018    174

Բելգիայի պաշտպանության նոր նախարար Սանդեր Լունեսը, ով երկուշաբթի երկրի նախագահ Ֆիլիպի ներկայությամբ երդվել է, բացահայտորեն իրեն ֆլամանդական ազգայնական է անվանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

39-ամյա Լունեսը ներկայացնում է աջ արմատական «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունը, որը Բելգիայի իշխող կոալիցիայի կազմում է։ Լունեսը, ով մինչ այդ Եվրախորհրդարանի պատգամավոր էր, դարձել է Բելգիայի դաշնային կառավարության ամենաերիտասարդ նախարարը։


«Լինելով ազգայնական՝ ես հասկանում եմ, թե ինչ նշանակություն ունի խարհրդանիշը, եւ ես հարգում եմ խորհրդանիշի ընտրության հարցում անհատականությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը՝ պատասխանելով իր աշխատասենյակում ծովախեցգետին որսացող ձիավորի ֆլամանդական արձանի մասին հարցին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները