Եվրոպական օդանավակայաններն ահաբեկիչներին կհայտնաբերեն ստի դետեկտորի միջոցով

09:00   13 Նոյեմբեր 2018    228

Եվրոպական օդանավակայանները նախատեսում են կիրառել նոր մեթոդ՝ ահաբեկիչներին հայտնաբերել ստի դետեկտորի միջոցով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով TheSun-ին, նախքան օդանավ բարձրանալը Եվրամիության երկրներ մեկնողները կզրուցեն iBorderCtrl սահմանապահ ռոբոտի հետ, որը կհարցնի ուղևորի անունը, ծննդյան տարեթիվը, այցի նպատակը, ուղեբեռի պարունակության մասին:

AI տեխնոլոգիան կարդալու և վերլուծելու է ուղևորի դեմքի միմիկաները, որոնց շնորհիվ կպարզի՝ ստում է նա, թե ոչ: Հունգարիայում, Հունաստանում և Լատվիայում նոր համակարգը կփորձարկվի առաջիկա 6 ամսվա ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները