Դեյր Էզ-Զորում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի հարվածների հետևանքով 60 խաղաղ բնակիչ է զոհվել

09:06   13 Նոյեմբեր 2018    290

Սիրիայի Դեյր Էզ-Զորի շրջանում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի օդային հարձակման հետևանքով զոհվել է 60 խաղաղ բնակիչ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով SANA-ին, օդուժի հարվածների հետևանքով ավելի քան 60 մարդ էլ վիրավորվել է: Աղբյուրի հաղորդմամբ՝ Սիրիայի տարածքում կոալիցիան հարվածներ էր հասցրել նաև հոկտեմբերին:

Սիրիական իշխանությունները ՄԱԿ-ին կոչ էին արել քայլեր ձեռնարկել մեղավորներին պատժելու ուղղությամբ եւ դադարեցնել Սիրիայում կոալիցիայի անօրինական տեղակայումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դեյր-Էզ-Զոր   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները