ՄԱԳԱՏԷ․ Նոր պատժամիջոցներից հետո Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի պայմանները

09:26   13 Նոյեմբեր 2018    290

Միջուկային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատում է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից հետո Իրանը շարունակում է կատարել միջուկային ծրագրի հետ կապված Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) շրջանակներում իր պարտավորությունները։

Գործակալության տվյալներով՝ հաշվետու ժամանակաշրջանում Իրանում ծանր ջրի պաշարները կազմել են 122,2 տոննա եւ չեն գերազանցել նորմայի չափը՝ 130 տոննան, իսկ հարստացված ուրանի պաշարներըկազմել են 149,4 կգ՝ հաստատված 202,8 կգ նորմայի պայմաններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանական միջուկային խնդիրը կտրուկ սրվել է ՀՀԳԾ-ից այս տարվա մայիսին ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո։ Համաձայնագրի մասնակիցներ են մնում Իրանը եւ միջազգային միջնորդների «հնգյակը» (Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Բրիտանիա, Գերմանիա)։

ՄԱԳԱՏԷ-ն իր բոլոր զեկույցներում պարբերաբար ընդգծել է, որ Իրանը պահպանում է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները, եւ որ նրա միջուկային գործունեությունն աշխարհում ամենախիստ հսկողության տակ է եւ ենթարկվում է միջուկային ամենակոշտ ստուգումների։ Սրա հետ կապված՝ գործակալությունը Իրանին կոչ է արել շարունակել կատարել իր պարտավորությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԳԱՏԷ   Իրան   Պատժամիջոցներ  


Վերնագիրի այլ պիտակները