Նոր կայսեր գահակալության օրը Ճապոնիայում ազգային տոն կլինի. ԶԼՄ-ներ

09:30   13 Նոյեմբեր 2018    281

Ճապոնիայի կառավարությունը երեքշաբթի հաստատել է օրինագիծը, որը 2019-ի մայիսի 1-ն ազգային տոն է հայտարարում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Kyodo-ին, այդպիսի կարգավիճակ կստանա նաև հաջորդ տարվա հոկտեմբերի 22-ը, երբ արքունիքում հատուկ արարողություններ կիրականացվեն՝ նոր միապետի գահակալության կապակցությամբ:

Օրինագծի՝ խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո Ճապոնիայի բնակիչները 10 հանգստյան օր կունենան անընդմեջ: Սակայն նշված օրերը բացառության կարգով միայն 2019-ին տոն կդառնան:

Ճապոնիայի գործող կայսր 84-ամյա Ակիխիտոն 2016-ին հեռանալու ցանկություն է հայտնել՝ հասակի հետ կապված: Ուստի նա ապրիլի 30-ին կլքի գահը: Նոր կայսր կդառնա նրա ավագ որդին՝ 58-ամյա Նարուխիտոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները