Hayatsk.info-ն հայտնում է, որ կանադական Մակմաստեր համալսարանի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ սմարթֆոնների արտադրության ժամանակ վնասակար արտանետումները մոտակա 20 տարում լրջորեն կաճեն։
Հետազոտությունը հրապարակվել է Journal of Cleaner Production պարբերականում։ Փորձագետների խոսքով՝ ներկայումս սմարթֆոնների արտադրությանը բաժին է հասնում մթնոլորտ արտանետվող գազերի 1 տոկոսը։
Ըստ հաշվարկների՝ արդեն 2040 թվականին այդ ցուցանիշը կաճի մինչեւ 14 տոկոս։ Գիտնականները նկատել են, որ մեկ սմարթֆոնից մթնոլորտ վտանգավոր արտանետումների 25-95 տոկոսը տեղի է ունենում դրա արտադրության ժամանակ։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Սմարթֆոն
Կանադա
Գիտնականներ