Twitter-ն օգտատերերին թույլ կտա խմբագրել հաղորդագրությունները

10:37   13 Նոյեմբեր 2018    248

Twitter սոցկայքն օգտատերերին թույլ կտա խմբագրել հրապարակված հաղորդագրությունները:

Այս մասին հաղորդում է The Next Web-ը:

«Մեր շատ օգտատերեր թվիթների խմբագրման կոճակ են ցանկանում՝ իրենց արած սխալն ուղղելու համար»,-Նյու Դելիում համաժողովի ժամանակ ասել է սոցկայքի ղեկավար Ջեք Դորսին:

Թվիթների խմբագրման գործառույթն առաջիկայում սոցկայքում կհայտնվի:

Դորսին հավելել է, որ խմբագրումը հասանելի կլինի սահմանափակ ժամանակի ընթացքում: Նրա խոսքով՝ դա արվում է նրա համար, որ հայտնի մարդիկ և հասարակական գործիչները չկարողանան հրաժարվել կամ զգալիորեն ուղղել իրենց հայտարարությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները