SWIFT-ն իր համակարգից անջատել է Իրանի կենտրոնական բանկը

10:48   13 Նոյեմբեր 2018    248

Տեղեկության փոխանցման ու վճարումների կատարման ծառայություններ տրամադրող SWIFT ընկերությունն իր համակարգից անջատել է Իրանի կենտրոնական բանկն ու այլ ֆինանսական հաստատությունները:

Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելքերը:

«Մենք հավատացած ենք, որ SWIFT-ը ճիշտ որոշում է կայացրել: Իրա՛ն, դու դեռ մեզնից շատ բան կտեսնես»,-ասել է պաշտոնյան՝ նկատի ունենալով Վաշինգտոնի կողմից սահմանվելիք պատժամիջոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: SWIFT   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները