«Ես ասացի Թրամփին, որ սպանողներին պետք չէ աջուձախ փնտրել». Էրդողան

11:09   13 Նոյեմբեր 2018    293

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ձայնագրությունը շոկային է և անգամ ապշեցրել է սաուդյան հետախուզության պաշտոնյաներին:

Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, Էրդողանը նշել է, որ Խաշոգջիի սպանության թեման քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Փարիզում ունեցած հանդիպման ժամանակ:

«Ես ասացի հարգելի Թրամփին, որ սպանողներին պետք չէ աջուձախ փնտրել, մարդասպանները 18 կասկածյալների թվում են՝ այդ թվում սպանության օրը Ստամբուլ ժամանած Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիները: Պետք է պարզվի, թե ով է սպանության հրամանը տվողը: Ի՞նչ ճակատագրի արժանացավ Խաշոգջիի մարմինը: Եթե թաղվել է, ապա որտե՞ղ: Գուցե մասնատել ու առևանգե՞լ են: Մենք շարունակելու ենք հետևել գործին միջազգային մակարդակով»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ չի կարծում, թե սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի թագավորը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները