ՌԴ-ում 4 տղամարդ, ավտոբուսի «վերածվելով», փորձել է անցնել հետիոտների համար փակ կամուրջը. VIDEO

11:47   13 Նոյեմբեր 2018    225

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում 4 տղամարդ փորձել է անցնել Ոսկե Եղջյուր կոչվող ծովախորշի վրայով անցնող կամուրջը, որը փակ է հետիոտների համար, գրում է РИА Новости-ն:

YouTube-ում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է անվտանգության աշխատակիցը կանգնեցնում ավտոբուսի տեսքով դեղին արկղով «դիմակավորված» անձանց, որոնք քայլում են կամրջի երթևեկելի մասով: Տեսանյութում նաև երևում է, թե ինչպես է «ավտոբուսը», անվտանգության աշխատակցին նկատելով, շրջվում և շարժվում հակառակ ուղղությամբ:

Վլադիվոստոկի Ոսկե կամուրջը կառուցվել է Ոսկե Եղջյուր ծովախորշի վրա և շահագործման հանձնվել 2012 թ.-ին: 2015թ.-ից ի վեր անվտանգության նկատառումներով կամրջի վրա հետիոտների տեղաշարժն արգելվում է:



Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները