Apple–ը iPhone X–ի դիսփլեյի անվճար փոխման ծրագիր է թողարկել

13:04   13 Նոյեմբեր 2018    299

Apple ընկերությունը iPhone X–ի դիսփլեյի անվճար փոխման ծրագիր է թողարկել:

Արտադրողի խոսքով՝ պարզվել է, որ որոշ iPhone X մոդելի սմարթֆոններ խնդիրներ ունեն սենսորային դիսփլեյի հետ։ Դրանք կապված են էկրանի մոդուլի բաղադրիչների խափանումների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սրա հետ կապված Apple որոշել է էկրանի մոդուլի փոխանակման անվճար ծրագիր թողարկել տուժած սարքավորումների համար։ Փոխել էկրանը կարելի է Apple խանութներում կամ սերվիսային կենտրոններում։

iPhone–ի այլ մոդելների այս ծրագիրը չի վերաբերում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   iPhone  


Վերնագիրի այլ պիտակները