Հայտարարվել Է աշխարհում զբոսաշրջությունից առավել մեծ կախվածություն ունեցող քաղաքը

12:19   13 Նոյեմբեր 2018    243

Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (WTTC) զեկույցում Մեքսիկայի Կանկուն քաղաքը ներկայացված Է որպես զբոսաշրջությունից առավել մեծ կախվածություն ունեցող քաղաքը, քանի որ հենց այդ ճյուղն Է ապահովում նրա համախառն ներքին արդյունքի գրեթե կեսը՝ 49,6 տոկոսը: Այդ մասին, հայտնել Է Lonelyplanet-ը:

Կանկունը մինչեւ 1972 թվականը ձկնորսներով բնակեցված սովորական գյուղ Էր, որը վերածեցին ժողովրդականություն վայելող առողջարանի: Այժմ այնտեղ օտարերկրյա զբոսաշրջիկների 63 տոկոսը ԱՄՆ-ի քաղաքացիներն են: WTTC-ի ցուցակի երկրորդ տեղում Մարաքեշն Է (30,2 տոկոս):

Օտարերկրյա զբոսաշրջիկների երրորդ մասն այնտեղ ֆրանսիացիներն են: Վարկանիշի երրորդ տեղում Մակաոն Է:

Այնտեղ տուրիստական ճյուղից եկամուտները կազմում են ՀՆԱ-ի 29,3 տոկոսը:

Զբոսաշրջությունից առավել մեծ կախվածություն ունեցող քաղաքների հնգյակում տեղ են գտել ԱՄՆ-ի Օռլանդոն (ՀՆԱ-ի 18,7 տոկոսը) եւ թուրքական Անթալիան (17,6 տոկոս):

Զբոսաշրջությունից կախվածություն ունեցող քաղաքների թոփ-10-ում հայտնվել են նաեւ Վենետիկը, Դուբրովնիկը, Դուբայը, Լաս-Վեգասը եւ Բանգկոկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները