Ֆրանսիացին վարազների որսի ժամանակ քիչ է մնացել սպանի կնոջը

13:59   13 Նոյեմբեր 2018    299

Ֆրանսիայի կենտրոնական մասում վարազների որսի մասնակիցը սխալմամբ ծանր վիրավորել է իր կնոջը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ամուսնական զույգի եւ այլ տեղացիների մասնակցությամբ վարազների որսը տեղի է ունեցել կիրակի Սեն-Լեժե-լե-Պետի կոմուննայում: Հաղորդվում է, որ տղամարդը կրակել է կենդանուն, սակայն անդրադարձ թռիչքի ժամանակ փամփուշտը մտել է սեփական կնոջ կոկորդը:

Տուժողը հոսպիտալացվել է եւ վիրահատվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Վերջին ամիսների ընթացքում սա ֆրանսիացի որսորդների անուշադրության հետ կապված առաջին սկանդալը չէ:

Նոյեմբերի սկզբին հաղորդվում էր, որ որսի մասնակիցները կրակել են բնակելի տան վրա: Առանձին միջադեպերի ժամանակ մահացել է նաեւ երկու հեծանվորդ, որոնցից մեկը բրիտանացի հպատակ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները