Չինաստանը շուրջ 10 հազար վնասաբեր ինտերնետ-օգտահաշիվ են փակել

12:37   13 Նոյեմբեր 2018    206

Չինաստանում Հանուն Համացանցում տարածվող տեղեկատվության մաքրության պայքարի շրջանակներում իշխանությունները փակել են ավելի քան 9,8 հազար օգտահաշիվ, որոնք անհավաստի եւ վնասակար տեղեկատվություն Էին տարածում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Չինաստանի կիբեռտարածության վարչությունը:

Օգտահաշիվները փակվել են խախտումների համար, որոնք դրսեւորվել են այն բանում, որ դրանք «տարածում Էին քաղաքականապես վնասակար տեղեկատվություն, Չինաստանի կոմկուսի պատմության չարամիտ նենգափոխում, հերոսներին ու ազգի վարկին վերաբերող զրպարտանք»,- ասված Է այն կառույցի տարածած հայտարարության մեջ, որը համակարգում Է երկրում Համացանցի գործունեությունը:

Վարչությունը նաեւ Չինաստանի խոշոր սոցիալական ցանցերին, ինչպիսիք են Tencent՚s Wechat-ը եւ Weibо-ն, նախազգուշացրել Է իրենց հարթակներում անկախ զանգվածային լրատվամիջոցների թվում «ոչ քաղաքակիրթ աճի» եւ «ամեն տեսակ քաոսի» անթույլատրելիության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները