Համակարգչային մկնիկին փոխարինող է ստեղծվել

12:50   13 Նոյեմբեր 2018    288

Indiegogo հարթակում ներկայացվել է Motus առանց հպման աշխատող պանելը:

Արտաքինից այն թափչադ է հիշեցնում, սակայն աշխատում է առանց հպումների:

Motus-ը կատարում է սովորական համակարգչային մկնիկի բոլոր գործառույթները և ընդլայնում փոխգործակցության հնարավորությունները: Հատուկ սենսորները ճանաչում են ձեռքերի ժեստերը, ներառյալ՝ ցանկացած հարթության պտույտները և թեքությունները, որոնք կոնկրետ գործողություններ են նշանակում:

Պանելը ստիլուսներով կատարում է գրաֆիկական պլանշետի գործառույթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները