Գերմանիայում աղաթթու փոխադրող բեռնատար է շրջվել

14:21   13 Նոյեմբեր 2018    171

Մայնի Ֆրանկֆուրտի ինդուստրիալ պարկում ճանապարհատրանսպորտային պատահար Է տեղի ունեցել քիմիական նյութ փոխադրող բեռնատարի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 13-ին գրել Է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը:

Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել քաղաքի Գրիսհայմի շրջանում, երբ բեռնատարն անհայտ պատճառով շրջվել Է աղաթթու փոխադրելու ժամանակ:

«Չնայած մյուս հաղորդումներին, մենք հաստատում ենք, որ տեղի բնակչության համար վտանգը կարող Է պահպանվել: Ծածկեք դռներն ու լուսամուտները եւ ժամանակավորապես դուրս մի եկեք:

Մենք ձեզ կտեղեկացնենք, եթե վտանգի մակարդակն ավելի բարձր լինի»,- ասված Է տեղի հրշեջ ծառայության՝ Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ: Ներկայում պատահարի վայրում են գտնվում մասնագետները, նրանք փորձում են քիմիական նյութի հետագա արտահոս թույլ չտալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները