Դեռահաս տարիքում ճարպակալումը կարող է քաղցկեղի հանգեցնել. գիտնականներ

14:35   13 Նոյեմբեր 2018    172

Իսրայելցի գիտնականները պարզել են, որ դեռահաս տարիքում ճարպակալումը չորս անգամ բարձրացնում է արդեն չափահաս տարիքում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Այս մասին գրում է Ամերիկյան օնկոլոգիական հանրության Cancer պարբերականը:

Բժիշկներն ուսումնասիրել են 16-19 տարեկան շուրջ 1.8 մլն մարդու տվյալներ: Համեմատության արդյունքում պարզվել է, որ ճարպակալումը և անգամ դեռահաս տարիքում մարմի զանգվածի ինդեքսը 3.76 անգամ մեծացնում են օնկոլոգիայի զարգացման հավանականությունը տղամարդկանց և 4.07 անգամ կանանց շրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները