ՆԱՏՕ-ի տասնմեկ երկրներ ռազմական ծախսերն ավելացրել են. Ստոլտենբերգ

14:53   13 Նոյեմբեր 2018    201

ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներից տասնմեկը ռազմական ծախսերն ավալացրել են մինչեւ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Իրադրությունը խառն Է, բայց այն շատ ավելի լավ Է, քան երեք տարի առաջ, երբ ՀՆԱ-ի 2 տոկոսին հասնելն ապահովել Էին դաշինքի երեք անդամներ, իսկ այժմ եւս ութ դաշնակիցներ»,- ասել Է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Բեռլինում ՆԱՏՕ-ի արդյունաբերական համաժողովում: Ելույթը հեռարձակվել Է դաշինքի կայքում:

Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ միջին հաշվով ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների պաշտպանության ծախսերի ծավալն այս պահին կազմում Է ՀՆԱ-ի 1,5 տոկոսից պակաս մասը՝ սառը պատերազմի շրջանի վերջի ՀՆԱ-ի 3 տոկոսի դիմաց:

2014 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշում Է ընդունվել, որ հեռանկարում դաշինքի բոլոր երկրներն իրենց պաշտպանական ծախսերը հասցնեն մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դաշինքի գծով գործընկերներին կոչ Է արել կատարել Բուխարեստում ձեռք բերված համաձայնությունները՝ պաշտպանության ծախսերն ավելացնելու մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը՝ սպառնալով հակառակ դեպքում կրճատել ԱՄՆ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության ապահովման ընդհանուր ծրագրերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները