Վաշինգտոնը գործիքներ ունի «Հյուսիսային հոսք-2»-ը կանգնեցնելու համար. Սոնդլենդ

14:59   13 Նոյեմբեր 2018    215

Վաշինգտոնը միջոցներ ունի «Հյուսիսային հոսք-2» նախագիծը սառեցնելու համար:

Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով` գազամուղի նախագիծը խոցելի կդարձնի Եվրոպան, հետևաբար` նաև ԱՄՆ-ը: «Մենք չենք ցանկանում, որ ձմռանը գազն անջատեն ճգնաժամի պատճառով»,- ասել է նա Բրյուսելում ելույթ ունենալիս:

«Եթե ԵՄ-ն չհասկանա այդ տրամաբանությունը, ապա ԱՄՆ նախագահը կարող է իր տրամադրության տակ գտնվող շատ գործիքներ օգտագործել այդ նախագիծը կանգնեցնելու համար»,- հավելել է դեսպանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները