Ավստրալիայում անօթևան մարդը 100 000 դոլար կստանա ահաբեկչին վնասազերծելու համար

15:09   13 Նոյեմբեր 2018    291

Ավստրալիացիները 100 հազար դոլար են հավաքել անօթևան մարդու համար, որն օգնել է վնասազերծել ահաբեկչին, հաղորդում է TSN-ը:

Մելբուրնում 30-ամյա իսլամիստը մեքենայով մխրճվել է առևտրի կենտրոնի մեջ, որից հետո դանակով զինված հանձակվել է անցորդների վրա: Նրանցից մեկին սպանել է, երեքին՝ վիրավորել:

«Ոստիկաններին, հանցագործին վնասազերծելու գործում, փորձել է օգնել անօթևան մի մարդ, որը սուպերմարկետի սայլակի օգնությամբ գետին է տապալել ահաբեկչին: Տղամարդու արարքից հիացած ավստրալիացիները, ի նշան երախտագիտության, 100 հազար դոլար են հավաքել նրա համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մարդը գումարը կանխիկ չի ստանա: Հավաքված միջոցները ճիշտ տնօրինելու հարցում նրան կօգնի ֆինանսիստը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները