ԱՀԲ-ում մեկնարկել են հրամանատարաշտաբային խաղերը. Լուսանկարներ+VIDEO

15:20   13 Նոյեմբեր 2018    351

Հրամանատարաշտաբային ռազմական խաղերի սցենարի համաձայն, պրակտիկ պարապմունքներին ներգրավված՝ Նախչըվանի կայազորի կառավարման կետերն ու ստորաբաժանումները մարտական պատրաստության բարձր աստիճանի բերելու նպատակով, տագնապով ոտքի են հանվել և տարվել են զորավարժությունների շրջան:

Ավելի վաղ նախատեսված տարածքում մոբիլիզացված միավորումների ու զորամասերի կոմպլեկտավորման համար բացվել են անձնակազմի ու տեխնիկայի ընդունման կետեր, որտեղ իրագործվել է պրակտիկ ընդունելություն՝ համապատասխան մասնագիտությունների հետ կապված, հայտնել են Առանձին համազորային բանակի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միավորումների ու զորամասերի կառավարման իրականացման համար տարածքում բացվել են կառավարման կետեր:

Հրամանատարաշտաբային խաղերի, որոնք կշարունակվեն մինչև նոյեմբերի 16-ը, հիմնական նպատակն է հանդիսանում՝ որպես կառավարման միասնական մարմնի՝ կառավարման մարմինների փոխգործակցության մակարդակի բարելավումը, շտաբի ու ծառայությունների ներդաշնակ աշխատանքին հասնելը:










Hayatsk.info

Հեշթեգներ: Նախչըվան  


Վերնագիրի այլ պիտակները