Ճապոնիան պատրաստ Է հինգ տարում ընդունել մինչեւ 340 հազար օտարերկրյա աշխատողների. Kyodo

15:34   13 Նոյեմբեր 2018    197

Ճապոնիայի կառավարությունը մտադիր Է պայմաններ ստեղծել այն բանի համար, որ 2019 ֆինանսական տարվանից սկսած հինգ տարում ընդունի մինչեւ 340 հազար օտարերկրյա աշխատողների, որոնց օգտագործումն այժմ խիստ սահմանափակված Է:

Այս միջոցը կձեռնարկվի աշխատանքային ռեսուրսների սուր անբավարարության ֆոնին, որը նշված ժամանակաշրջանում գնահատվում Է մոտավորապես 1,3 մլն մարդ: Այդ մասին, նոյեմբերի 13-ին հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ:

Միայն 2019 թվականի ապրիլի 1-ից սկսվող ֆինանսական տարում, այդ տվյալների համաձայն, ենթադրվում Է Ճապոնիա բերել 33-ից մինչեւ 47 հազար օտարերկրյա աշխատողների: Այդ թվերը ներկայացվում են գործող աշխատանքային օրենսդրության կառավարական ուղղումների՝ նոյեմբերի 13-ին խորհրդարանում սկսվող քննարկման կապակցությամբ: Դրանց ընդունումը կնշանակի՝ փաստական հրաժարումը աշխատանքային միգրանտների ընդունման՝ մինչեւ այժմ գործող լուրջ սահմանափակումներից:

Առայժմ աշխատանքի թույլտվություն են տալիս չափազանց նեղ շրջանակի բնագավառներում բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին, օրինակ՝ գիտաշխատողներին եւ դասախոսներին, երաժիշտներին, սպորտային մարզիչներին: Ֆիզիկական աշխատանքի ոլորտում արտասահմանցի քաղաքացիների օգտագործումն սկզբունքորեն արգելված Է, թեեւ այդ բնագավառում վերջին ժամանակներս մեղմացումներ են արվել, օրինակ՝ զարգացող երկրներից սահմանափակ թվով այսպես կոչված ստաժյորներ հրավիրելու տեսքով: Այժմ կառավարությունը մտադիր Է նոր համակարգ կիրառել տնտեսության 14 սեկտորներում մեծ թվով աշխատանքային միգրանտների վարձելու առումով, սեկտորներ, որտեղ աշխատանքային ձեռքերի աճող անբավարարություն Է զգացվում:

Խոսքն առաջին հերթին վերաբերում Է շինարարությանը, գյուղատնտեսությանը, հիվանդներին եւ տարեցներին խնամելուն: Օրենսդրության ուղղումները բիզնեսին կպարտավորցնեն օտարերկրացիներին վարձել նույն այն պայմաններով, ինչ պայմաններով Ճապոնիայի քաղաքացիներին են վարձում: Կառավարությունը մտադիր Է նաեւ միջոցներ ձեռնարկել ճապոնական հասարակության մեջ աշխատանքային միգրանտների ակտիվ ինտեգրման ուղղությամբ: Ներկայում 126 միլիոն բնակչություն ունեցող Ճապոնիայում գրանցված են 1,28 մլն օտարերկրացի բանվորներ ու ծառայողներ: Նրանց շրջանում գերակշռում են Չինաստանի, Վիետնամի եւ Ֆիլիպինների քաղաքացիները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները