Ֆրանսիայում տարվա սկզբից 6 ահաբեկչական հարձակումներ են կանխվել

16:09   13 Նոյեմբեր 2018    201

Ֆրանսիական հատուկ ծառայությունները այս տարվա սկզբից կանխել են վեց ահաբեկչական հարձակումներ:

Այս մասին երեքշաբթի BFMTV հեռուստաալիքով հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները:

«Մենք կարողացանք 2018 թվականի ընթացքում վեց ահաբեկչական հարձակումներ կանխել: Սակայն ես կասեի, որ իրականում շատ ավելի, - ասել է նա, - ահաբեկչական սպառնալիքը մնում է բարձր մակարդակի վրա, չնայած դրա ձեւը փոխվել է»,- ասել է նա:

Նախարարը հավելել է, որ 2018 թվականին բանտից 48 մարդ է դուրս եկել: Իրավապահ մարմինները մեծ ուշադրություն են դարձնում այդ մարդկանց: Պետությունը նաեւ քայլեր է ձեռնարկում հասարակության մեջ արմատականացման կանխարգելման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները