Դուբայի ոստիկանները շուտով կսկսեն աշխատել թռչող մոտոցիկլետներով

16:17   13 Նոյեմբեր 2018    241

Դուբայի ոստիկանությունը թռչող մոտոցիկլետի վարման վարժանքներ Է անցնում, որը նրան տրամադրել Է Hoversurf կալիֆոռնիական ստարտապը, հղում անելով Driving-ին:

Սա S3 հովերբայքի առաջին սերիական նմուշն Է, որն արագ արձագանքման ջոկատներն օգտագործելու են քաղաքի դժվարամատչելի վայրեր հասնելու համար:

Ուղղահայաց թռիչքի եւ վայրԷջքի գործառույթով սարքը շահագործման կհանձնվի 2020 թվականին: Հովերբայքը մեկ լիցքավորմամբ կարող Է թռչել 25 րոպե եւ ժամում մինչեւ 70 կիլոմետր արագություն զարգացնել: Դրա հետ մեկտեղ նա կարող Է տեղափոխել մինչեւ 300 կիլոգրամ բեռ: Այս փոխադրամիջոցն հանդերձված Է խցիկներով ու սենսորներով, որոնք կարող են սքանավորել տեղանքը եւ հայտնաբերել ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողներին, ինչպես նաեւ գտնել հետախուզվող հանցագործներին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ  


Վերնագիրի այլ պիտակները