Իրանը չի փոխի իր քաղաքականությունը. Զարիֆ

16:49   13 Նոյեմբեր 2018    235

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը ամերիկյան պատժամիջոցների ճնշման ներքո չի փոխի իր քաղաքականությունը:

Ավելի վաղ ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը նպատակ չունի իշխանափոխության հասնել Իրանում կամ վնասել այդ երկրի ժողովրդին, Վաշինգտոնը ցանկանում է «փոխել ռեժիմի վարքագիծը»:

«Իհարկե, պատժամիջոցները տնտեսական ազդեցություն ունեն, սակայն դրանք չեն ազդի մեր քաղաքականության վրա»,- ասել է Զարիֆը «Ալ Արաբի ալ Ջադիդ» կայքի հետ զրույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները