2016-ին չէի ցանկանում թեկնածություն առաջադրել կանցլերի պաշտոնում. Մերկել

09:28   14 Նոյեմբեր 2018    164

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ 2016-ին մտորել է այն մասին՝ արդյոք անհրաժե՞շտ է թեկնածություն առաջադրել տվյալ պաշտոնում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նա հավելել է, որ «գալիս է պահը, երբ նոր մարդկանց կամ որոշումներ կայացնելու նոր համակարգեր տեսնելու ցանկություն է ի հայտ գալիս»:

Մերկելի խոսքով՝ «ինքը դեռևս պատասխանատվություն է կրում երկրում կայունության համար, քանի որ խոստացել է մինչև 2021 կատարել կանցլերի պարտականությունները»:

Նա հայտարարել է, որ 2021-ին չի առաջադրվի պաշտոնավարման նոր ժամկետի համար, որպեսզի մյուսներին ևս հնարավորություն ընձեռի ստանձնել կանցլերի պարտականությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները