2014թ. ի վեր ամենաթեժ բախումներից հետո Իսրայելն ու Պաղեստինը հրադադար են կնքել - VİDEO

10:16   14 Նոյեմբեր 2018    281

ՀԱՄԱՍ շարժումն ու պաղեստինյան մյուս զինված խմբավորումները համաձայնել են հրադադար կնքել Իսրայելի հետ 2014թ. ի վեր ամենաթեժ բախումների կիզակետ դարձած Գազայի հատվածում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Guardian-ին, հրադադարի հաստատման հարցում հակամարտող կողմերի միջև միջնորդի դերը ստանձնել են Եգիպտոսն ու ՄԱԿ-ը:

ՀԱՄԱՍ-ն ու մյուս զինված խմբավորումները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ ընդունում են հրադադարը: Մինչդեռ Իսրայելը որևէ մեկնաբանություն չի արել, սակայն դադարեցրել է ավիահարվածները:

Աղբյուրը մանրամասնում է, որ երկու օր շարունակված բախումների ժամանակ պաղեստինյան կողմն Իսրայելը գրոհել է ավելի քան 400 հրթիռով, մինչդեռ իսրայելական օդուժն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ավելի քան 100 օբյեկտի:

Հայտնի է, որ բախումների հետևանքով Պաղեստինն ունեցել է հինգ, Իսրայելը՝ մեկ զոհ:


Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Պաղեստին  


Վերնագիրի այլ պիտակները