ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականների առաջնորդ կդառնա Քեւին Մակքարթին. WSJ

11:09   14 Նոյեմբեր 2018    291

Քեւին Մակքարթին (կոնգրեսական Կալիֆոռնիայի նահանգից), ամենայն հավանականությամբ, կընտրվի Հանրապետական կուսակցության խմբակցության առաջնորդ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում:

Նոյեմբերի 13-ին այս մասին իր կայքում հաղորդել Է The Wall Street Journal (WSL) թերթը:

Թերթը շարադրել Է կոնգրեսականների հետ զրույցների արդյունքները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական փոքրամասնության առաջնորդի համար նոյեմբերի 14-ին կայանալիք գաղտնի քվեարկության նախօրյակին: Ամեն ինչ վկայում Է, որ Մակքարթին բավարար պաշտպանություն կստանա այդ պաշտոնն զբաղեցնելու համար:

Մակքարթին նախքան ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունները գլխավորել Է հանրապետականների մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում: Փոքրամասնության առաջնորդի երկրորդ թեկնածուն Ջիմ Ջորդանն Է (հանրապետական Օհայոյի նահանգից): Ձայների մեծամասնություն հավաքելու նրա շանսերը մեծ չեն, գրել Է հրատարակությունը:

Ինչպես նոյեմբերի 12-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ նոյեմբերի 6-ին կայացած ընտրությունների արդյունքները դեռեւս ամփոփված չեն 10 ընտրատարածքներում: Առանց այդ տարածքների հաշվարկի, դեմոկրատները Կոնգրեսի ստորին պալատում ստանում են 225, իսկ հանրապետականները՝ 205 տեղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները