Փենսը սառը պատերազմով Է սպառնացել Չինաստանին

11:17   14 Նոյեմբեր 2018    330

Չինաստանը պետք Է արմատապես փոխի իր քաղաքականությունը, եթե ցանկանում Է խուսափել «տոտալ սառը պատերազմից» ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների հետ:

Այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը The Washington Post թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ Չինաստանը պետք Է «ընդգրկուն փոփոխություններ իրականացնի իր տնտեսական, ռազմական եւ քաղաքական գործունեության մեջ»: Փենսը նշել Է, որ սառը պատերազմի սցենարից խուսափելու Պեկինի վերջին շանսը կախված կլինի Արգենտինայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա չինացի պաշտոնակից Սի Ցզինպինի բանակցությունների արդյունքներից: Այն հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Չինաստանը հրաժարվի այդ պայմաններն ընդունելուց, Փենսը պատասխանել Է. «Որոշողը Չինաստանն Է»:

Այդ դեպքում Միացյալ Նահանգները կուժեղացնի տնտեսական, դիվանագիտական եւ քաղաքական ճնշումը Պեկինի վրա: ԱՄՆ-ի փոխնախագահի կարծիքով՝ իր երկրի տնտեսությունը բավականաչափ ուժեղ Է եւ կդիմանա այդ Էսկալացիային, մինչդեռ Չինաստանի տնտեսությունը այդքան կայուն չԷ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փենս  


Վերնագիրի այլ պիտակները