ՌԴ-ն առաջին տեղում Է Վրաստանին նավթամթերք մատակարարող երկրների թվում

14:14   14 Նոյեմբեր 2018    315

Ռուսաստանն առաջինն Է Վրաստանին նավթամթերք (բենզինային եւ դիզելային վառելիք) մատակարարող երկրների շարքում. հունվարից մինչեւ հոկտեմբեր ՌԴ-ից ներմուծվել Է ավելի քան 241 հազար տոննա նավթամթերք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են Նավթամթերք ներմուծողների միության կայքում ներկայացված վիճակագրական տվյալները:

Այսպիսով՝ ընթացիկ տարում Ռուսաստանը գերազանցել Է Ռումինիային, որը երկար տարիներ նավթամթերքների խոշորագույն մատակարարն Էր: Ռուսական նավթամթերքի բաժինը վրացական շուկայում կազմել Է ներմուծված արտադրանքի ընդհանուր քանակի 26,5 տոկոսը: Ընդամենը 10 ամսվա ընթացքում Վրաստանը ներմուծել Է 901 հազար տոննայից ավելի նավթամթերք, ինչը 26,4 հազար տոննայով ավելի Է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները