Մակրոնը վիրավորում է եվրոպացի գործընկերներին. Մարին Լե Պեն

14:45   14 Նոյեմբեր 2018    276

Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը РИА Новости-ին տված հարցազրույցում քննադատության է ենթարկել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի արտաքին քաղաքականությունը` նշելով, որ դա տանում է Ֆրանսիայի` միջազգային հարթակում մեկուսացմանը:

«Առաջինը` պարոն Մակրոնը բոլորին քննադատում է: Նա վարում է արտաքին քաղաքականություն, որը հանգում է սպանալիքների և եվրոպացի գործընկերին վիրավորելուն»,- ասել է Լե Պենը:

«Նա կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծում պետությունների հետ, որոնց հետ մենք շահագրգռված կլինեինք երկխոսություն վարել»,- հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները