Ուկրաինա է ներխուժում աշխարհի խոշորագույն վճարային համակարգերից մեկը

15:10   14 Նոյեմբեր 2018    308

Աշխարհի խոշորագույն վճարային համակարգերից մեկը` UNIONPAY-ը, շուտով հասանելի կդառնա ուկրաինացիների համար:

Ֆինանսական գլխավոր կարգավորիչը համաձայնել է չինական վճարային համակարգի պայմաններին՝ ուկրաինական շուկա մտնելու համար: Դա տեղի կունենա երկու փուլով:

Առաջին փուլում ընկերությունն Ուկրաինայում սպասարկելու է իր քարտերը, ապրանքների վճարման համար տրամադրելու է կանխիկ գումար:

Երկրորդ փուլում՝ Ուկրաինայի բանկերը կկարողանան վճարահաշվարկային քարտեր թողարկել:

Ընկերությունն արդեն գոյություն ունի 16 տարի: Չինաստանում հիմնադրվելով՝ այսօր այն հանդիսանում է պլաստիկ քարտերի խոշորագույն ծավալով վճարային համակարգ՝ գերազանցելով Visa-ին և MasterCard-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները