Չեխիան հրաժարվեց կատարել միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի՝ պատրաստվող համաձայնագիրը

16:47   14 Նոյեմբեր 2018    264

Պրահան չի կատարի միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի համաձայնագիրը, որի ընդունումն սպասվում է դեկտեմբերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Չեխիայի փոխվարչապետ Ռիխարդ Բրաբեկը:

«Համաձայնագրի վերջնական տեքստը չի արտացոլում Չեխիայի կողմից առաջադրված փոփոխությունների վերաբերյալ հիմնարար առաջարկությունները, ուստի կառավարությունը որոշում ընդունեց չմիանալ դաշնագրին»,- մեջբերում են նրա խոսքն արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները: Ավելի վաղ Բրաբեկը նշել էր, որ փաստաթղթի տեքստը չի ստացվում հստակ մեկնաբանել եւ համաձայնագրի դրույթները կարելի է չարաշահել:

Զանգվածային լրատվամիջոցները հիշեցնում են, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարությունում գերակշռում են հակամիգրանտական տրամադրությունները, եւ երկրի իշխանությունները հրաժարվում են ընդունել ներգաղթյալների՝ չնայած Եվրամիության արեւմտաեվրոպական անդամների կոչերին:

Միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի համաձայնագրից ավելի վաղ հրաժարվել են ԱՄՆ-ը, Հունգարիան եւ Ավստրիան: Սույն դաշնագիրն առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է միգրացիայի հետ կապված իրավիճակն ամբողջ աշխարհում: Դրա մշակումն սկսվել է այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհում վերաբնակվող մարդկանց թիվն աճեց մինչեւ 250 միլիոն կամ Երկրագնդի բնակչության 3 տոկոսը:

Համաձայնագիրը պետք է ընդունվի դեկտեմբերի 10 – 11-ը Մարոկոյում կայանալիք խորհրդաժողովի ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիան  


Վերնագիրի այլ պիտակները