Իրանի նախագահը Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները համարել է ԱՄՆ-ի սխալը

16:53   14 Նոյեմբեր 2018    298

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները դարձան Վաշինգտոնի սխալը, որն անտարակույս կբերի ամերիկացիների պարտությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս դիրքորոշմամբ նոյեմբերի 14-ին հանդես Է եկել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«ԱՄՆ-ը անպայմանորեն պարտություն կկրի: Ճանապարհը, որը նրանք ընտրել են, սխալ Է,- Ռոուհանիի խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը:- Բոլորի համար Էլ ակներեւ Է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի կամայական պատժամիջոցներն ուղղված են մեր ժողովրդի դեմ»:

Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղակիորեն հակասում Է այն սկզբունքներին, որոնց մասին հայտարարում են այդ երկրի ներկայացուցիչները: «Եթե ամերիկացիները ճիշտ են ասում եւ իրապես ձգտում են անվտանգություն հաստատել տարածաշրջանում, ապա դա ելք չԷ: Իսկ եթե նրանք իրոք հարգանքով են վերաբերվում իրանական ժողովրդին, ապա քաղաքականությունը դրան հակասում Է»,- հավելել Է Ռոուհանին:

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նախօրյակին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է շարունակել ճնշում գործադրել Իրանի իշխանությունների վրա: «Մենք գտնում ենք, որ Իրանի կառավարությունը մեծ ճնշում Է զգում, եւ մենք մտադիր ենք շատ ուժեղ ճնշել նրանց»,- լրագրողներին ասել Է Բոլթոնը Սինգապուրում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «զգալիորեն կուժեղացնի հսկողությունը պատժամիջոցների ռեժիմի կատարման նկատմամբ»:«Ոչ մի կասկած չկա, որ Իրանն արդեն փորձում Է պատժամիջոցներից խուսափելու ուղիներ գտնել ինչպես նավթի ճյուղում, այնպես Էլ ֆինանսական շուկաներում»,- նշել Է Բոլթոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները