Մեյը գնահատել է Brexit-ի հարցով աշխատանքային համաձայնագիրը

17:12   14 Նոյեմբեր 2018    280

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Brexit-ի հարցով աշխատանքային համաձայնագիրը էապես մոտեցնում է այն բանին, ինչի համար քվեարկել են Բրիտանիայի քաղաքացիները, և այն կծառայի երկրի տնտեսական շահերին:

«Մենք կվերադարձնենք մեր փողերի, օրենքների և սահմանների նկատմամբ վերահսկողությունը»,- հավելել է Մեյը:

Երեկ երեկոյան Բրյուսելում կայացած բանակցությունների ժամանակ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնեցրել են համաձայնագիրը, որը ենթադրում է Լոնդոնի դուրս գալը ԵՄ-ի կազմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները