Իլհամ Ալիեւ. «Մենք ուշադիր հետեւել ենք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին»

17:41   14 Նոյեմբեր 2018    555

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մինսկ կատարած իր այցի նախօրեին ընդունել է՝ Ադրբեջանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Գենադի Ախրամովիչին:

Բելառուսի դեսպանի հետ հանդիպմանը Ի.Ալիեւը հաստատել է Մինսկ իր այցի մասին տեղեկատվությունը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ նա ուշադրությամբ հետեւել է Աստանայում վերջերս կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին. «Մենք նաեւ ուշադրությամբ հետեւում էինք Ղազախստանում վերջերս կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին: Մենք անտարբեր չենք, եւ կարծում եմ, դա կարելի է հասկանալ: Հայաստանն այն երկիրն է, որը գրավել է Ադրբեջանի տարածքը եւ, իհարկե, մենք անտարբեր չենք նրան հանդեպ, թե, որ երկիրն է գլխավորում ՀԱՊԿ-ն, որը հանդիսանում է ռազմաքաղաքական կազմակերպություն: Գործընկերների եւ բարեկամների միջեւ այս հարցերի քննարկումը բնական է:

Մենք քննարկում ենք միջազգային քաղաքականության այլ հարցեր եւ դա չպետք է որեւէ անհանգստություն առաջացնի Հայաստանում: Ես Հայաստանի արտգործնախարարության վերջին հայտարարությունները համարում եմ միջազգային պրակտիկայում անընդունելի: Արտաքին գործերի նախարարությունը չի կարող մեկնաբանել մեկ այլ երկրի, այդ թվում նաև դաշնակից համարվող երկրի նախագահի գործողություններն ու խոսքերը, դրանք համարելով ոչ կոռեկտ: Ոչ կոռեկտ է Հայաստանի արտաքին գործերի նախարարության պահվածքը, որը իրեն թույլ է տալիս նման արարքներ: Հավանաբար դա աշխարհի եւ համաշխարհային քարտեզի վրա իրեն ոչ բավարար համարժեք ընկալման արդյունքն է:

Ինչպես գիտեք, հայկական կողմը հայտարարել է այն ամսին, որ ՀԱՊԿ-ում կան խնդիրներ: Եվ հավանաբար, այս հարցում նրանք ճիշտ են: Այդ խնդիրը առաջին հերթին հանդիսանում է Հայաստանը և նրա կողմից ստեղծված խնդիրները:

Իհարկե, մենք լարվածությամբ ընդունեցինք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակվելը: Նախ և առաջ, այդ պետությունը թշնամական քաղաքականություն է վարում Ադրբեջանի դեմ: Երկրորդը՝ թեկնածուի անձի հետ կապված, որը քրեական պատասխանատվության է ենթարկվել իր գործողությունների համար: Եվ այստեղ մենք չենք կասկածում, թե ինչպիսի արժանիքներ է ունեցել և ունի այդ անձը:

Բավական է միայն հիշել, որ ադրբեջանական և հայկական բանակների առճակատման ժամանակ, որը ավարտվել է հայկական կողմի համար դառը պարտությամբ, նրա խայտառակ պահվածքը: Այն բանակի, որը ղեկավարել է ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը: Այսինքն, նման մարդու ՀԱՊԿ-ի նման կարևոր միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելը հանդիսանում է որոշ իմաստով այդ կազմակերպության վարկաբեկում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիեւ   ՀԱՊԿ  


Վերնագիրի այլ պիտակները