Կիևի կենտրոնում կինը կացնով հարձակվել է թանկարժեք Porsche-ի վրա - VİDEO

18:14   14 Նոյեմբեր 2018    187

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կինը կացնով հարձակվել է Porsche բրենդի թանկարժեք ռոդսթերի վրա՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով թանկարժեք փոխադրամիջոցի դիմացի հատվածին:

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է վարդագույն վերարկուով շիկահեր կինը նախ ներկով ինչ-որ գրություն թողնում մեքենայի վրա, այնուհետև հանում կացինն ու սկսում վնասել մեքենան: Իր գործն ավարտելուց հետո նա ևս մի գրություն է թողել մեքենայի վրա ու հեռացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական Շոթա Ռուսթավելի փողոցում՝ բազմաթիվ ականատեսների ներկայությամբ, որոնցից շատերը շտապել են տեսանկարահանել կատարվածը:


Hayatsk.info

Հեշթեգներ: Կիև   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները