Կուբանում հրդեհից հետո փլատակների մաքրման ժամանակ նորածնի դի է հայտնաբերվել
18:42
14 Նոյեմբեր 2018
196
Կրասնոդարի երկրամասում Պերվոմայսկ գյուղում հրդեհից հետո փլատակների մաքրման ժամանակ հայտնաբերվել է 7 ամսական աղջնակի դի:
Այսպիսով, հրդեհի զոհերի թիվը հասել է չորսի: «7 ամսական աղջկա մարմինը հայտնաբերվել է բեկորներից տարածքի մաքրման ժամանակ», - ասել են իրավապահ մարմիններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Երեքշաբթի երեկոյան հաղորդվել էր, որ Նովոպոկրովսկու շրջանի Պերվերոմայսկ գյուղում հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել: Հարուցվել է քրեական գործ: