Թրամփի պատկերով պաստառի պատճառով ամերիկացուն ցմահ զրկել են Դիսնեյլենդ այցելելու իրավունքից

19:27   14 Նոյեմբեր 2018    178

The Walt Disney Company-ն արգելել է ամերիկացի Դիոն Սինիին իր ժամանցային այգի և հյուրանոցներ այցելել, որովհետև ատրակցիոններից մեկին նստած՝ նա ձեռքում պահել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով պաստառը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Washington Post-ին, տղամարդը բազմիցս հայտնել է Թրամփի նկատմամբ իր սերը և նրան հաճախ են տեսել այդպիսի պաստառներով:

Disney-ի պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ իրենք դեմ չեն իրենց այցելուների քաղաքական հայացքներին, սակայն իրենց տարածքում թույլ չեն տա ցանկացած քաղաքական կամ կոմերցիոն բնույթի պաստառներ:

Սինին պնդում է, որ անմեղ է և պատսրատվում է որոշումը դատարանում բողոքարկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Դիսնեյլենդ  


Վերնագիրի այլ պիտակները