Իրանի հետ առեւտրի պաշտպանության վերաբերյալ ԵՄ հատուկ նախաձեռնությունը կարող է ձախողվել

20:07   14 Նոյեմբեր 2018    162

ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված Իրանի հետ առեւտրի պաշտպանության հատուկ նախաձեռնությունը կարող է ձախողվել, քանի որ ԵՄ երկրները պատրաստ չեն ընդունել այն՝ Վաշինգտոնի կողմից պատժվելու վախից:

Դիվանագետների խոսքով, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան մտադիր են ավելացնել ճնշումը Լյուքսեմբուրգի վրա, որպեսզի այն ընդունի այսպես կոչված Հատուկ ֆինանսական գործիքը, այն բանից հետո, երբ Ավստրիան հրաժարվեց ընդունել այն, ինչը կարող է հանգեցնել ամբողջ նախաձեռնության ձախողմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հատուկ ֆինանսական գործիքը այսպես կոչված հաշվիչ պալատ է, որը կարող է օգտագործվել իրանական նավթի եւ գազի արտահանումը ԵՄ ապրանքների հետ համեմատելու համար՝ արդյունավետ փոխանակման համաձայնագրի հիման վրա, որը կշրջանցի ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ ելնելով նավթի վաճառքի համար դոլարի համաշխարհային օգտագործումից:

Այս գործիքը դիտարկվում է որպես եվրոպական ջանքերի շարժիչ ուժ միջուկային համաձայնագրի փրկության համար: Բելգիան եւ Լյուքսեմբուրգը պայմաններ են առաջ դրել: Տվյալ գործիքը չընդունելու երկրների ցանկությունը կապված է ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների մտավախությունների հետ:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները