Իսրայելի ալիայի եւ ինտեգրացիայի նախարարը Լիբերմանի հեռանալուց հետո հրաժարական է տվել

20:25   14 Նոյեմբեր 2018    270

Իսրայելի Ալիայի եւ ինտեգրացիայի նախարար, «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության անդամ Սոֆա Լանդվերը կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի հրաժարականից հետո հրաժարական է տվել:

Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Լյուդմիլա Լագուշը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, Կնեսեթում «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության խմբակցությունը, աջակցելով ղեկավարին, դուրս է գալիս իշխող կոալիցիայից եւ դառնում է ընդդիմություն:

Ընթացակարգի համաձայն 48 ժամվա ընթացքում հրաժարականի մասին նախարարի հայտարարությունը ուժի մեջ է մտնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները