Բելառուսական բանկն անջատվել է SWIFT համակարգից

20:42   14 Նոյեմբեր 2018    253

Բելառուսական «Առևտրային կապիտալ բանկ» ՓԲԸ-ը նոյեմբերի 12-ից անջատվել է Տեղեկության փոխանցման ու վճարումների կատարման ծառայություններ տրամադրող SWIFT ընկերության համակարգից, SWIFT համակարգի հետ կնքված բանկի բոլոր պայմանագրերը կասեցվել են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Բելառուսական միջբանկային հաշվարկային կենտրոնի հաղորդագրության մեջ: «SWIFT-ի հայտարարությամբ տվյալ որոշումը կայացվել է ելնելով գլոբալ ֆինանսական համակարգի կայունության և ամբողջականության պահպանման շահերից և հիմնվել է Իրանի նկատմամբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների արդյունքում տնտեսական իրավիճակի գնահատման վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնի տվյալներով՝ SWIFT-ի բելառուսական մասնակիցների թվաքանակը կրճատվել է 24 բանկով՝ ներառյալ Ազգային բանկը:

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվող լուրի համաձայն՝ SWIFT ընկերությունն իր համակարգից անջատել են Իրանի կենտրոնական բանկն ու այլ ֆինանսական հաստատություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները