Օդանավի տեսախցիկից նկարահանել են օդանավի վայրէջքն ուժեղ տուրբուլենտության պահին

22:48   14 Նոյեմբեր 2018    331

Համացանցում հրապարակվել է իսպանական Պալմա դե Մայորկայի օդանավակայանում ուժեղ ամպրոպի պահին Boeing 737-800 օդանավի իրականացրած վայրէջքի տեսանյութը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ, տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը հայտնվում ուժեղ տուրբուլենտության մեջ: Միևնույն ժամանակ հորդառատ անձրևի պատճառով օդաչուների խցիկից գրեթե ոչինչ չի երևում:

Թռիչքի ժամանակ քամու ուժգնացումը հասել է 17.7 մետր/վայրկյանի, սակայն օդաչուներին հաջողվել է փափուկ վայրէջք կատարել: Այդ հարցում նրանց օգնել է ավտոմատ կառավարման համակարգը, որը կարգավորել է օդանավի ընթացքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Boeing  


Վերնագիրի այլ պիտակները