Միլլեր․ «Հյուսիսային հոսք-2» գազատարը մինչեւ վերջ կկառուցվի

21:15   14 Նոյեմբեր 2018    230

«Հյուսիսային հոսք-2» գազատարը մինչեւ վերջ կկառուցվի։

Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը՝ մեկնաբանելով ԵՄ-ում ամերիկյան դեսպան Գորդոն Սոնդլենդի հայտարարությունն այն մասին, թե Վաշինգտոնը դրա կառուցումը սառեցնելու գործիքներ ունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախօրեին Սոնդլենդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել՝ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցմանը խանգարելու համար։ Նրա խոսքերով «Միացյալ Նահանգները դեռեւս գործի չեն դրել իրենց ողջ հնարավորությունները, որոնք զգալիորեն կխափանեեին, իսկ գուցե եւ կանգնեցնեին նախագիծը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները