ԱՄՆ․ Ռուսական С-400-ները Թուրքիայում սպառնում են ամերիկյան F-35 կործանիչներին

21:26   14 Նոյեմբեր 2018    314

ԱՄՆ-ը չի բացառում Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ Ռուսաստանի հետ С-400-ների գնման գործարքի պատճառով՝ տեղեկացնում է «Անադոլուն»՝ վկայակոչելով Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյային։

Աղբյուրը հիշեցրել է այն օրենքի մասին, որը ԱՄՆ Կոնգրեսին թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի համակարգում ինտեգրացիայի համար ռուսական համալիրները «խնդրահարույց» են։ Այն շրջաններում, որտեղ թռիչքներ են իրականացնելու 5-րդ սերնդի F-35-երը, С-400-ների տեղակայումը սպառնալիք է ներկայացնում։

Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ այս հարցով բանակցությունները շարունակվում են։ Աղբյուրը միաժամանակ հայտնել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ «Պատրիոտ» համալիրների գնման շուրջ բանակցություններում դրական տեղաշարժեր կան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները