Չինաստանը երբեւէ Եվրոպային չի սպառնացել իր զինված ուժերով

21:34   14 Նոյեմբեր 2018    282

Չինաստանը երբեւէ Եվրոպային չի սպառնացել իր զինված ուժերով։

Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը այն մասին, թե անհրաժեշտ է ստեղծել համաեվրոպական զինված ուժեր՝ Չինաստանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա մեր կողմից երբեք Եվրոպայի դեմ սպառնալիք չի հնչեցվել»,- Պեկինում ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։ Նա նաեւ նշել է, որ եվրոպական պետությունները «ինքնիշխան եւ անկախ երկրներ են, որոնք սեփփական ընտրության իրավունք ունեն»։


Նոյեմբերի 6-ին Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպային հարկ է ստեղծել սեփական զինված ուժեր։ Նա նաեւ ասել էր, Եվրոպական միությունը պետք է պաշտպանվի Ռուսաստանից, Չինաստանից եւ ԱՄՆ-ից։ Թրամփը Մակրոնին քննադատել էր՝ հերթական անգամ պահանջելով, որ եվրոպական դաշնակիցները մեծացնեն ՆԱՏՕ-ի բյուջեում իրենց ֆինանսական ներդրումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները