95-ամյա հնդիկ տղամարդն արթնացել է իր իսկ հուղարկավորության ժամանակ

21:43   14 Նոյեմբեր 2018    318

Հնդկաստանի Ռաջաստան նահանգում բնակվող 95-ամյա տղամարդը վերջերս ապշեցրել է ընտանիքի անդամներին, որոնք պատրաստվում էին հուղարկավորել վերջինիս՝ կարծելով, թե մահացել է:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, տղամարդն արթնացել է հուղարկավորությունից առաջ նրան լողացնելու արարողության ժամանակ: Նշվում է, որ բժիշկը նախապես արձանագրել էր նրա մահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բուդ Ռամ անունով տարեց տղամարդը ուշագնաց է եղել շաբաթ կեսօրին՝ կրծքավանդակի ցավից գանգատվելուց հետո: Ընտանիքի անդամները բժիշկ են հրավիրել, որը 95-ամյա տղամարդուն զննելուց հետո արձանագրել է նրա մահը:

Նրա ընտանիքի անդամ տղամարդիկ, ինչպես նաև հարազատները սափրել են գլուխներն՝ ըստ ավանդույթի, և պատրաստվել հուղարկավորությանը՝ վերջին անգամ լողացնելով «հանգուցյալի» մարմինը: Տղամարդն ուշքի է եկել, երբ նրա վրա սառը ջուր են լցրել:

Ուշքի գալով նա վեր է կացել և սկսել զրուցել հարազատների հետ: Պատասխանելով բարեկամների հարցերին՝ տղամարդն ասել է, որ կրծքավանդակում ցավ է ունեցել, որից հետո որոշել է մի քիչ քնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները