ԱՄՆ-ը կարող է տանուլ տալ Չինաստանի կամ Ռուսաստանի դեմ պատերազմը

09:02   15 Նոյեմբեր 2018    284

«ԱՄՆ-ը կարող է պարտվել Չինաստանի և Ռուսաստանի դեմ պատերազմում:

Իր դաշնակիցներին, գործընկերներին և իր կենսական շահերը պաշտպանելու Ամերիկայի ունակությունը գնալով ավելի շատ է կասկածների տեղիք տալիս»,- ասվում է ազգային անվտանգության հարցերով 12 նախկին աշխատակիցներից և փորձագետներից կազմված Ազգային պաշտպանության ռազմավարական հանձնաժողովի զեկույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ռուսաստանի և Չինաստանի նման ավտորիտար տերությունների հզորացումը, Իրանի և Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև «մոխրագույն գոտու» երկրների աճող ագրեսիան, ջիհադականների կողմից սպառնալիքների ուժեղացումը, դիվանագիտական և տնտեսական հարկադրանք պարունակող «մոխրագույն գոտու» աճող ագրեսիան, առաջադեմ տեխնոլոգիաների՝ հիպերձայնային զենքի և արհեստական բանականության տարածումը, ինչպես նաև՝ բյուջեի անկայունությունն ու պաշտպանության ոլորտում ներդրումների կրճատումը խիստ նվազեցնում են ԱՄՆ-ի առավելությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները