ԱՄՆ-ը հայտարարել է իրանական ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին

09:13   15 Նոյեմբեր 2018    310

Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին հայտարարել է Սիրիայից իրանական ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին:

«Մեր խնդիրն է համոզել բոլորին, այդ թվում նաև ռուսներին, որ դա Սիրիայում և ողջ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգության ապահովելու լավագույն միջոցն է», - գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ջեֆֆրին նաև ասել է, որ ԴԱԻՇ-ի պարտությունն անհնար է առանց «Սիրիայի ռեժիմում արմատական փոփոխությունների» եւ տարածաշրջանում Իրանի գործողությունների փոփոխության:

Ավելի վաղ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի եւ Իրաքի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով հատկացված միջոցների մի մասը կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սիրիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները